Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բագրատյանը ՀՀԿ-ին մեղադրեց «ասողներ» չունենալու մեջ

Բագրատյանը ՀՀԿ-ին մեղադրեց «ասողներ» չունենալու մեջ
03.03.2015 | 14:31

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, ու հենց սկզբից քվեարկության դրվեց նախորդ քառօրյայում քննադատությունների թիրախում հայտնված «Շահութահարկի մասին» օրինագիծը: Չնայած այս անգամ էլ ընդդիմադիրները հորդորեցին չընդունել օրենքը, բայց այն 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց:

Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե ԲՀԿ-ն շատ հարգելի պատճառներով չի հասցրել ծանոթանալ օրենքի նախագծին և կքվեարկի ձեռնպահ: «Չգիտենք, որ տարբերակն է մնացել, որ տարբերակի համար ենք քվեարկում: Իսկապես, ազատ տնտեսավարմանը, ներքին շուկայում մեծ հարված ենք հասցնում: Եվ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում ենք հարված հասցնում: Հում, չեփված, չձևավորված օրենքի նախագիծ է, քվեարկման ենթակա չէ»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ընդդիմացավ նաև Հրանտ Բագրատյանը. «Ես լուծում եմ տվել, ուզում եմ հասկանամ` ինչ եղավ այդ լուծումը: Չէ՞ որ դուք ասացիք` հետաձգեն մի շաբաթ, քննարկենք, մենք չենք քննարկել»:
Իշխանությունը մնաց իր կարծիքին հավատարիմ: Օրենքն անցկացնելուց հետո Հրանտ Բագրատյանը վերստին զայրացավ. «Ընդհանրապես, եթե բան ենք ասում, առնվազն պիտի քննարկեք: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց շատ ասող մարդ չկա ձեր մեջ, հասկանո՞ւմ եք: Մենք ինչ-որ բան հասկանում ենք, էլի, թվեր, փաստեր գիտենք, գիտենք աշխարհում ինչ է կատարվում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ